Հունվարի 6-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանը

Հունվարի 6-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանը

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանը: Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Օհան Դուրյանը ծնվել է 1922թ. սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում: 1957թ. նա տեղափոխվել է Երևան, 1960-65թթ. եղել է Հայաստանի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը, 1971 թվականից գլխավորել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը:

1956-69թթ. Դուրյանն եղել է Լեյպցիգի օպերային թատրոնի դիրիժորը, որտեղ իրականացրել է «Դոն Կարլոս» և «Իշխան Իգոր» օպերաների բեմադրությունը: Իր կյնաքի ընթացքում նա աշխատել է 110 սիմֆոնիկ նվագախմբերի հետ ողջ աշխարհով մեկ: 1967թ. նրան շնորհվեց Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը:

2002-2006թթ. նա ղեկավարել է Ստաս Նամինի կենտրոնի Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---