Վիրջինիա Ֆոքս. Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջիկա երկու տարում չի մտնի 112-րդ Կոնգրեսի օրակարգ 7 հունվարի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձևը երկու տարվա ընթացքում չի մտնի 112-րդ Կոնգրեսի օրակարգ: Այդ մասին հայտնել է Վիրջինիա Ֆոքսը, որը մտնում է Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Ջոն Բոների մերձավորների թվի մեջ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, Ֆոքսի փեսան ազգությամբ թուրք է, Վիրջինիան երկու թոռ ունի` Ռանան և Քենանը: 2010 թվականի դեկտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկությունն արգելափակվեց նախկին խոսնակ Նենսի Փելոսիի կողմից, որը ներկայացնում է դեմոկրատներին: 112-րդ Կոնգրեսն իր աշխատանքը սկսեց հունվարի 5-ին: Ներկայիս օրենսդրական կորպուսը կաշխատի 2 տարի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են հանրապետականները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |