Հայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները կներկայացվեն Լոնդոնում![]() PanARMENIAN.Net - Լոնդոնում փետրվարի 5-ին տեղի կունենա համերգ երկու դաշնամուրի համար, որտեղ կհնչեն ամերիկահայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները: Դաշնամուրի եվրոպացի դասավանդողների ասոցիացիայի Բելգիայի ղեկավար Դիանա Անդերսենի և Պորտուգալիայի ղեկավար Նենսի Լի Հարփերի համատեղ համերգը տեղի կունենա սկզբում Պորտուգալիայում, իսկ հետո՝ Լոնդոնում: Երաժիշտները մտադիր են ձայնագրել Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի աուդիոսկավառակը, հայտնում է Armenian Weekly-ին: Դիանա Ղուկասյան-Ռաբեյը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ է, ծնվել է Բոստոնում 1938 թվականին: Նրա աշխատանքները հնչել են աշխարհի 22 երկրներում, այդ թվում Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |