Երկարաձգված հակամարտությունների հարցում Լիտվայի նախագահությունն ԵԱՀԿ-ում հեղափոխական չի լինի

Երկարաձգված հակամարտությունների հարցում Լիտվայի նախագահությունն ԵԱՀԿ-ում հեղափոխական չի լինի

PanARMENIAN.Net - Լիտվայի նախագահությունն ԵԱՀԿ-ում հեղափոխական չի լինի: Այդ մասին հայտնել է երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը: Նրա խոսքով` երկարաձգված հակամարտություններում առաջընթացի ձգտելու գործում նախագահ երկրի նպատակը կդառնա կազմակերպության անդամ երկրների քաղաքական կամքի ակտիվացումը:

Ղազախստանը ԵԱՀԿ-ում նախագահությունը Լիտվային փոխանցեց 2011 թվականի հունվարի 1-ին: ԵԱՀԿ-ում Վիլնյուսի նախագահության պաշտոնական առաջնահերթություններն են հանդիսանում էներգետիկ անվտանգությունը, խոսքի ազատությունը, հանդուրժողականության առաջխաղացումը, սառեցված հակամարտությունների լուծումը և այլն, հաղորդում է The Baltic Course-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---