Ֆրանսիան ու Գերմանիան իսլամը սպառնալիք են համարում ազգային ինքնությանը 7 հունվարի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Միլիոնավոր ֆրանսիացիներ ու գերմանացիներ իսլամը սպառնալիք են համարում ազգային ինքնությանը: Այդ մասին են վկայում Ֆրանսիայում և Գերմանիայում IFOP ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները: Ըստ հարցման արդյունքների, ֆրանսիացիաների 68 տոկոսը և գերմանացիների 75 տոկոսը գտնում են, որ մահմեդականներին չի հաջողվել ինտեգրվել արևմտյան հանրությանը, իսկ մոտ 40 տոկոսը վստահ է, որ իսլամի հետևորդները սպառնալիք են ներկայացնում իրենց ազգային ինքնությանը: IFOP ընկերության ներկայացուցիչ Ժերոմ Ֆուրկիեն նշում է, որ խոսքը ոչ թե անվտանգության սպառնալիքի կամ գործազրկության մակարդակի մասին է: Հարցման մասնակիցներին ամենից շատ հուզում է իրենց ազգային ինքնության պահպանումը: Հետազոտման արդյունքում հարցման է ենթարկվել 1 600 չափահաս մարդ՝ 800-ական յուրաքանչյուր երկրից, հաղորդում է newsru.co.il-ը: Ֆրանսիայում բնակվում է 6 մլն մահմեդական, որոնց մեծ մասը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից է, Գերմանիայում՝ մոտ 4,5 մլն մահմեդական, որոնցից 2 մլն նախորդ դարի 60-ականներին այստեղ տեղափոխված թուրքերն են ու նրանց սերունդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |