Նոր տարվա նախօրեին Հայաստանի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել` այս անգամ քաղաքացիական անձանց մասնակցությամբ 7 հունվարի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 31-ի երեկոյան` մոտ 23:00-ին Իջևանի մարզի զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի մոտ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Ընդ որում` Կարապետյանը հաղորդել է, որ ներկա պահին բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ չկան, հետաքննություն է ընթանում: Կարապետյանը նաև կոչ է արել մինչև նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ այդ դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություններից: Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև հակամարտություն է ծագել այն բանից հետո, երբ հրամանատարը նրանցից պահանջել է լքել զորամասը, ուր նրանք այցելել էին, որպեսզի հանդիպեին իրենց ծանոթի հետ: Երիտասարդները հրաժարվել են ենթարկվել, որից հետո վեճ է բռնկվել, արդյունքում երիտասարդներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վնասվածք է ստացել նաև զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |