Թբիլիսիում ցրել են Վրաստանի հայ վետերանների միության բողոքի ակցիան 8 հունվարի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայ վետերանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է հայտնվում վետերանների հանրահավաքը ցրելու փաստով, այն մարդկանց, որոնք պայքարել են Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Բողոքի ակցիան տեղի է ունեցել 2011թ. հունվարի 3-ին Թբիլիսիի Հանուն երկրի ամբողջականության զոհված հերոսների հուշահամալիրի մոտ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ իրավապահ մարմինների կողմից խաղաղ հանրային միջոցառման ապօրինի ցրումը իրավապահ մարմինների կողմից, լիովին հակասում է կառավարության հռչակած ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև պղծում է երկրի միասնության համար զոհված հերոսների հիշատակը: «Առկա փաստերի հիման վրա պարզ է դառնում, որ այդ միջադեպով խախտվել են մի շարք օրենսդրական ակտեր՝ Վրաստանի «Ոստիկանության մասին» օրենքի 28-րդ հոդվածը, «Ժողովների ու ցույցերի մասին» օրենքի 13-րդ հոդվածը: Մենք, մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր վետերաններին և պահանջում ենք վերականգնել արդարությունը: Հաշվի առնելով վերոնշյալը, մենք ողջունում ենք Վրաստանի ՆԳՆ որոշումը այս հանգամանքի փաստով քննություն անցկացնելու վերաբերյալ և հուսով ենք, որ այդ գործընթացը կտարվի օբյեկտիվորեն և սեղմ ժամկետում կպատժվեն այն անձիք, որոնք դաժանորեն ցրել են պատերազմի վետերանների խաղաղ հանրահավաքը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Վրաստանի հայ վետերանների միության մամլո ծառայությունը: «Վրաստանի հայ վետերանների միությունը ստեղծվել է 2009թ. ապրիլի 17-ին: Այն միավորում է իր շարքերում Վրաստանի քաղաքացի վետերաններին, որոնք մասնակցել են յոթ պատերազմների ու հակամարտությունների՝ Մեծ Հայրենական պատերազմին, Աֆղանստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի (1991 և 2008թթ.), Ղարաբաղի և Իրաքի (վրացական զորակազմի կազմում) հակամարտություններին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |