ԵՄ-ն մտադիր չէ ընդունել Իրանի առաջարկած «էքսկուրսիան» երկրի միջուկային օբյեկտներով

ԵՄ-ն մտադիր չէ ընդունել Իրանի առաջարկած «էքսկուրսիան» երկրի միջուկային օբյեկտներով

PanARMENIAN.Net - Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջև բանակցությունների հերթական ռաունդը միջուկային խնդրի շուրջ տեղի կունենա հունվարի 20-ին Ստամբուլում և կտևի 1-2 օր, ուրբաթ օրը հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

«Մենք սահմանեցինք բանակցությունների ժամկետը, դրանք կմեկնարկեն հունվարի 20-ի երեկոյան, դա շատ դրական պահ է»,-հայտարարել է Էշթոնը Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնի հետ բանակցություններից հետո: Ինչպես հայտնի է Հունգարիան է նախագահում ԵՄ-ում:

Էշթոնը նշել է նաև, որ Իրանի բանակցություններին «վեցյակի» հետ չի խանգարի Իրանի իշխանությունների առաջարկած «էքսկուրսիան» երկրի միջուկային օբյեկտներով: Նման հրավերով նամակ էր հղել Իրանի ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ին, Չինաստանին, Եվրամիությանը, ինչպես նաև որոշ այլ երկրների:

Ընդ որում Էշթոնը մեկ անգամ ևս հաստատեց, որ ԵՄ-ն մտադիր չէ ընդունել այդ առաջարկը, քանի որ միջուկային օբյեկտների զննումը համարում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խնդիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---