Գործարկվել է «Հայկական գիտական համագործակցություն» կայքը 8 հունվարի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդներ ստեղծել են «Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation») կայքը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել կայքի ադմինիստրատորներ Արմեն Մարտիրոսյանն ու Սամսոն Հովհաննիսյանը, կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նվաճումների վերաբերյալ:Կայքի հիմնական ուղղություններից մեկն է անցյալ ու ժամանակակից հայկական գիտական ու գիտատեղեկատվական մտքի ներկայացումն ուտարածումը: Կայքում արդեն կատարվել է 40 հրապարակում, որոնց ճնշող մեծամասնությունն ունեն գիտական արժեք, արդեն ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գտնվող հայ գիտնականների հետ: Կայքի նպատակներից է նաև հայ խոշորագույն գիտնականների կենսագրության և գիտական աշխատանքների էլեկտրոնային տարբերակով պատրաստումը և տարածումը, արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ: Կայքը բաց է բոլոր առաջարկությունների համար:
Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին |