Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է![]() 8 հունվարի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2011թ. ավարտը Nabucco գազամուղի կառուցման բոլոր պայմանագրերը կնքելու կոնսորցիումի մտադրությունն անհեռանկար է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը: «Դա անիրական է: Դեռ պատրաստ չէ տեխնիկատնտեսական հիմնավորումը: Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մեկ տարուց ավելի տևեց: Ինչպե՞ս կարելի է պայմանագրեր կնքել կապալառուների հետ, եթե նրանք դեռ չգիտեն, թե ինչ են անելու»,-ասել է Շաբանը: Ըստ Շաբանի, նման հայտարարություններն ուղղված են քաղաքական շրջանակներին, ոչ թե մասնագետներին: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի այցն Աշխաբադ ու Բաքու և բանակցությունները Nabucco-ի շուրջ նախագծին քաղաքական աջակցության բնույթ են կրելու: Ես սենսացիա չեմ ակնկալում ԵՄ բարձր ներկայացուցիչների այցից Բաքու և Աշխաբադ»,-ասել է Շաբանը, հաղորդում է SalamNews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |