Open Doors. Թուրքիան ու Իրաքը վտանգավոր են քրիստոնյաների համար

PanARMENIAN.Net - Միջազգային հումանիտար Open Doors կազմակերպությունը հրապարակել է 2011թ. «Քրիստոնյաների համար վտանգավոր երկրների» ցուցակը: Ցուցակում 52 երկիր կա, այն գլխավորում է Հյուսիսային Կորեան, նրան հաջորդում են Իրանը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան ու Սոմալին: Առավել անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Իրաքի քրիստոնյաների համար: Հաշվի առնելով 58 քրիստոնյաների սպանությունը Բաղդադում, Իրաքը 17-րդ տեղից տեղափոխվել է 8-րդ տեղը:

Քրիստոնյաների հանդեպ բռնության տեսակետից հետընթաց է գրանցվել Թուրքիայում, որը 65-րդ տեղից տեղափոխվել է 30-րդ տեղը: Open Doors-ը նշում է, որ քրիստոնեական դավանանքը թուրք ազգայնականների համար թիրախներից մեկն են հանդիսանում:

«Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ բռնության կոչ են անում: Քրիստոնյաներին դավաճան են հայտարարում: Նրանք զուրկ են իրավունքներից: Նույնիսկ անձը հաստատող փաստաթղթերում նրանք չեն կարող ամրագրել իրենց դավանանքը: Քրիստոնյաների հանդեպ հարձակումներն ու ճնշումը Թուրքիայում մտահոգիչ չափերի է հասել»,-ասվում է կազմակերպության զեկույցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---