Էրդողան. Ցույց տվեք ինձ մեկ այլ երկիր, որը ԵՄ-ին անդամակցելու հրավերի է սպասում արդեն 50 տարի

Էրդողան. Ցույց տվեք ինձ մեկ այլ երկիր, որը ԵՄ-ին անդամակցելու հրավերի է սպասում արդեն 50 տարի

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ քաղաքականությունը Թուրքիայի հարցում Էրզրումում կայացած դեսպանների միջազգային խորհրդաժողովում: «Մենք արդեն 50 տարի է սպասում ենք, թե երբ են բարձրաստիճան եվրոպացի պարոնները թույլ տալու Թուրքիային մուտք գործել ԵՄ: Եթե դուք դա չեք ցանկանում, ուղղակի ասեք այդ մասին, ասեք, որ չեք ցանկանում մեզ տեսնել ձեր տանը: Մենք հասկացող մարդիկ ենք և չենք ձգտի մուտք գործել մի տուն, ուր մեզ չեն սպասում, և կզբաղվենք մեր խնդիրներով»,-ասել է Թուրքիայի վարչապետը իր հույն պաշտոնակից Գեորգիոս Պապանդրեուի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Ցույց տվեք ինձ մեկ այլ երկիր, որը ԵՄ-ին անդամակցելու հրավերի է սպասում արդեն 50 տարի: Եթե դուք մեր համբերությունն եք փորձում, ապա Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է փորձության ենթարկել: Մեր համբերությունը սպառվում է»,-ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---