Հունվարի 1-ից 8-ը ԼՂՀ-ԱՀ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք 9 հունվարի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրում: Վերջինիս տվյալների համաձայն, ռեժիմի խախտումների ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչաքի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղությունների տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 500 կրակոց: Նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |