Ադրբեջանը մտադիր է «զարմացնել» տարածշրջանի երկրներին ժամանակակից սպառազինությամբ10 հունվարի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Ադրբեջանը մտադիր է «զարմացնել» ողջ տարածաշրջանին պաշտպանական նշանակության իր արտադրանքով: Զենքի և զինամթերքի բոլոր նոր տեսակները նախատեսվում է թողարկել 8 նոր արտադրամասերում, որոնք նախատեսվում է բացել մինչև 2011-ի մարտ ամիսը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նրա խոսքերով, դրանք 40x46 մմ տրամաչափով ատրճանակային նռնականետեր են, 107 մմ-անոց ռեակտիվ համազարկային կրակի համակարգեր, 122 մմ-անոց հրետանային հակատանկային արկեր: Նա նաև հաղորդել է, որ նախատեսվում է 5 վառոդային գործարանների շինարարություն, այնպիսի պայթյունավտանգ նյութերի արտադրության գործարաններ, ինչպիսիք են հեգսոգենը և տրոտիլը: «Մենք կարտադրենք նաև լազերային համակարգով հրթիռներ, որոնք կտեղադրվեն ուղղաթիռների վրա: Այդ աշխատանքներով մենք կզարմացնենք տարածաշրջանին»,- ասել է նախարարը: Ադրբեջանում պաշտպանական նշանակության արտադրանքի արտադրությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ: Մինչև տարեվերջ նախարարությունը մտադիր է ավելացնել պաշտպանական նշանակության արտադրանքի թիվը՝ 413-ից հասցնել 470-ի, հաղորդում է AZE.az-ը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |