2010-ի հունվար-նոյեմբերին Հաայստանում գյուղատնտեսական արտադրանքը կրճատվել է 14.4 տոկոսով10 հունվարի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-նոյեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 605.7 մլրդ.դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 14.4 տոկոսով (համադրելի գներով):Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գյուղատնտեսական և ձկնորսական արտադրանքի անկումը կազմել է 41.6 տոկոս: Այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 42.2 տոկոս, իսկ ձկնորսական արտադրանքի աճը` 28.9 տոկոս: Բացի դրանից, 2010-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 385.8 մլրդ դրամի բուսաբուծական արտադրանք, ինչը 2009-ի նույն շրջանի ցուցանիշից ցածր է 20.5 տոկոսով, կենդանաբուծական արտադրանք` 210.9 մլրդ դրամի չափով (-1 տոկոս), իսկ ձկնորսական` 8954.7 մլն դրամի չափով (-5.9 տոկոս): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |