Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է արգենտինացի իր պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ10 հունվարի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում: Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը ժամանեց Արգենտինա: Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինցի պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով: Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին: Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |