Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնում հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ![]() 10 հունվարի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ֆրանսիական համայնքը հուզմունքով և վշտով ընդունեցին Մաեստրո Օհան Դուրյանի մահվան լուրը և խոնարհվում են մեծ երաժշտի և դիրիժորի հիշատակի առաջ: Դեսպանությունը և ֆրանսիական համայնքը հարգանքի տուրք են մատուցում մշակույթի մշակին, խաղաղության և սահմաններ չճանաչող երկխոսության մարդուն: 1882-ից Ֆրանսիայի հպատակ Օհան Դուրյանն իր տաղանդի միջոցով շուրջ 80 տարի ծառայել է երաժշտությանըª լինի դա Երուսաղեմում, ուր ծնվել և կրթություն է ստացել, Ֆրանսիայում, ուր կրթությունը շարունկել է հայտնի երաժիշտների մոտ, Հայաստանում, ուր մեծապես օժանդակել է ներկայացնելով հայ երաժիշտներին և երգահաններին, կամ ղեկավարելով աշխարհահռչակ նվագախմբեր: Խորը տխրության այս պահին Ֆրանսիայի դեսպանությունը վշտակցում և ցավակցում է նրա ընտանիքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |