Մահացել է Իջևանի զորամասերից մեկում «նախաամանորյա» միջադեպի մասնակիցներից մեկը10 հունվարի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի զորամասերից մեկի հրամանատար Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Սեյրան Օհանյանի մեկ այլ հրամանագրով պաշտոններից ազատվել են ևս երկու սպաներ: Այս պահի դրությամբ քննարկվում է Սերգեյ Կարապետյանին մեղադրանքների ներկայացման հարցը: Դեկտեմբերի 31-ի երեկոյան` մոտ 23:00-ին Իջևանի շրջանի զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի մոտ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Ընդ որում` Կարապետյանը հաղորդել է, որ ներկա պահին բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ չկան, հետաքննություն է ընթանում: Կարապետյանը նաև կոչ է արել մինչև նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ այդ դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություններից: Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև հակամարտություն է ծագել այն բանից հետո, երբ հրամանատարը նրանցից պահանջել է լքել զորամասը, ուր նրանք այցելել էին, որպեսզի հանդիպեին իրենց ծանոթի հետ: Երիտասարդները հրաժարվել են ենթարկվել, որից հետո վեճ է բռնկվել, արդյունքում երիտասարդներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վնասվածք է ստացել նաև զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը: Հունվարի 9-ի գիշերը մահացել է 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, որը գլխուղեղի վնասվածք էր ստացել միջադեպի արդյունքում:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |