Հայաստանում հաստատվել է կրթական ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագիրը10 հունվարի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից: Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաև ուսանողական տարբեր միավորումներում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպություններից և քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել և ներառվել են ծրագրում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |