Մոսկվայում և Կրասնոդարում տեղի կունենան Գեորգի Գարանյանի հիշատակին նվիրված համերգներPanARMENIAN.Net - Հունվարի 11-ին լրացավ հայտնի ջազ սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանի մահվան մեկ տարին: Գարանյանի հիշատակին նվիրված համերգներ կանցնեն Կրասնոդարում և Մոսկվայում: Մոսկվայի Et Cetera թատրոնում տեղի կունենա «Ջազ-ֆանտազիա» համերգը: Համերգին կմասնակցեն Գեորգի Գարանյանի բիգ-բենդը, Դենիս Մացուևի «Աստղերը Բայկալում» փառատոնի մասնակիցները, դերասաններ Ալյոնա Յակովլևան և Սերգեյ Չոնիշվիլին, ինչպես նաև երաժշտի ընկերներն ու գործընկերները: Կրասնոդարում Գարանյանի բիգ-բենդի երաժիշտները հունվարի 11-ին համերգ կտան՝ նվիրված նվագախմբի ստեղծողի հիշատակին, հաղորդում է Գարանյանի հիմնադրամի մամլո ծառայությունը: Հայտնի սաքսոֆոնահարը, դիրիժորը և կոմպոզիտորը վախճանվել է սրտի նոպայից 2010 թվականի հունվարի 11-ին կյանքի 76-րդ տարում Կրասնոդարում, ուր նա ժամանել էր մասնակցելու ամենամյա համերգին ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ: ![]() Գեորգի Գարանյան Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային ջազային փառատոների դափնեկիր: Նա ճանաչման էր հասել նաեւ որպես Օլեգ Լունդստրեմի անվան Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |