«Միկան» հունվարի 15-ին կմեկնի Համագործակցության գավաթի մրցաշարին

«Միկան» հունվարի 15-ին կմեկնի Համագործակցության գավաթի մրցաշարին

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբը սկսել է պարտաստվել 2011-ի ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթին, որը կայանալու է հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում:

«Միկան» Սանկտ Պետերբուրգ է մեկնելու հունվարի 15-ին և այդ օրն անցկացնելու է առաջին խաղը «Տոբոլի» հետ (Ղազախստան): Հայկական ակումբը հանդես է գալիս B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու «Սկոնտոն» (Լատվիա) և «Բունդեսկորը» (Ուզբեկստան):

«Սանկտ Պետերբուրգում ակումբի կազմում տեղի է ունենալու մոլդավացի ֆուտբոլիստի դիտարկումը, որը կարող է համալրել ակումբի կազմը: 2011-ին մենք նոր ֆուտբոլիստներ ձեռք չենք բերել, ակումբը լքելու է իսպանացի ֆուտբոլիստ Ուլիսես Մոնտենեգրոն, որի հետ պայմանագիրը խզվելու է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:

Փետրվարին «Միկան» երկու ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Կիպրոսում, որից հետո վերադառնալու է Հայաստան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---