Գորան Լինդբլադը գտնում է, որ առանց եվրոպական երկրների ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի11 հունվարի 2011 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գորան Լինդբլադը հունվարի կեսին ձեռնամուխ կլինի մի նախագծի, որը թույլ կտա եվրոպացի քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ավելի լավ ծանոթանալ ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակին: «Նախագծում ներառվում են հանդիպումները գործընկերների հետ Եվրոպայի խորհրդում ու Եվրախորհրդարանում: Ես արդեն քննարկումներ եմ ունեցել Ֆինլանդիայի, Բելգիայի, Հոլանդիայի ու Իսպանիայի քաղաքական գործիչների հետ և մտադիր եմ դիմել ԵՄ և ԵԽԽՎ բոլոր անդամներին»,-ասել է Լինդբլադը: Լինդբլադի նախագծի հիմնական նպատակն ուղղված է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵՄ քաղաքական գործիչների միջավայրում քարոզչության ուժեղացմանը: «Առաջընթացի միակ ուղին իրազեկման բարձրացումն է, հակառակ դեպքում ոչինչ տեղի չի ունենա»,-ասել է Լինդբլադը՝ հավելելով, որ եվրոպական հանրության իրազեկման մակարդակը հակամարտության մասին բավականին ցածր է: Ըստ Լինդբլադի, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը շատ դանդաղ է ընթանում՝ հաշվի առնելով ԵՄ կողմից ճնշման բացակայությունը: «Եթե եվրոպական քաղաքական վերնախավը ավելի լավ իրազեկված լինի, ապա նա կկարողանա ճնշում գործադրել ռուս գործընկերների հետ համատեղ: Առանց եվրոպական երկրների ճնշման զգալի ոչինչ չի կատարվի»,-ասել է Լինդբլադը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |