Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Heineken Open-ի երկրորդ շրջան

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Heineken Open-ի երկրորդ շրջան

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող կերպով հանդես է եկել Heineken Open վարկանիշային մրցաշարում, որն ընթանում է Օքլենդում (Նոր Զելանդիա):

Նալբանդյանը երկու սեթերում 7:6, 6:4 հաշվով հաղթանակ է տարել իտալացի Ֆաբիո Ֆոգնինիի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե:

Դա թենիսիստների երկրորդ հանդիպումն էր պաշտոնական խաղերում, և դեռևս 2:0 հաշվով առաջատար է Նալբանդյանը:

Մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 27-րդ ռակետ Նալբանդյանը հանդիպելու է Ֆիլիպ Պեչների հետ (Գերմանիա), որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 59-րդ տեղը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 366.500 դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---