Հայաստանում հայտնաբերվել է 6000 տարեկան գինու արտադրամաս11 հունվարի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հայտնաբերվել են գինուստեղծման և պահպանման համար անհրաժեշտ հնագույն պարագաներ, որոնք մոտ 6000 տարեկան են: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հնագետները ՀՀ Վայոց ձորի Արենիի քարանձավներում հայտնաբերել են խաղողի մամլիչ, խաղողի կորիզների մնացորդներ, գինու կարասներ, ինչպես նաև պնակներ, որոնք հայտնաբերվել են քարանձավում գտնվող դամբարանների հարևանությամբ: «Մենք գտնում ենք, որ գինին այստեղ պատրաստվել է ծիսակատարությունների համար: Սակայն, այս տարածքում բնակվող մարդիկ, հավանաբար, զբաղվել են գինեգործությամբ»,-հայտարարել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Արենիի հնագիտական գիտարշավի ղեկավար Գրիգորի Արեշյանը: Ըստ պրոֆեսորի, մինչ օրս հայտնաբերված գինու անոթներն ու գինու պատրաստման համար նախատեսված սարքերը թվագրվում էին մ.թ.ա 4000 թ., գրում է USA Today թերթը: Հարկ է նշել, որ այդ հնագիտական հայտնագործության մասին գրում են The New-York Times-ը, The Washington Post-ը, Wall Street Journal-ը, National Geographic-ը, BBC-ին, Reuters-ը և միջազգային այլ պարբերականներ: Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսին Գրիգորի Արեշյանը հայտնել էր, որ քարանձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ: «Կարելի է հանգել այն եզրակացության, որ քարանձավում խաղող են ճզմել, իսկ գինին պահել են կարասներում , որոնք թաղվել են հողի մեջ հենց քարանձավում: Եթե մեզ հաջողվի դա ապացուցել, ապա դա կլինի գինու պատրաստման ամենահին ցիկլը աշխարհում»,-ասել էր հնագետը: Հնագիտական աշխատանքերն Արենիի քանաձավում տարվում են 2007 թվականից: Նախնական հետախուզման արդյունքում հաջողվեց պարզել, որ քարանձավում կա էնեոլիթիկ դարաշրջանի 5-6 շերտ, որոնց խորությունը 4 մետրից ավելի է (ռադիոածխաջրածնային թվագրությամբ 4300-3500 թթ. մ.թ.ա): 2010 թվականի ապրիլին նույն քարանձավում հայտնաբերվեց էնեոլիթի դարաշրջանի ամենահին կոշիկը (տրեխը), որը թվագրվում է 3600-3500թթ. մ.թ.ա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |