Վրաստանի ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել. 3 զինծառայող զոհվել է

PanARMENIAN.Net - Վրաստանի Պաշտպանության նախարարության Կրծանիսիի ուսումնական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Կրծանիսիի հրաձգարանում պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստան մեկնել պատրաստվող ստորաբաժանման զորավարժությունների ժամանակ:

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, պայթյունից անմիջապես հետո 3 զինծառայող է զոհվել: «Ենթադրվում է, որ 120-միլիմետրանոց ականանետի զինամթերքի պայթյունը զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած տեխնիկական սխալի արդյունք է: Դժբախտ պատահարի հետևանքով երեք զինծառայող զոհվել է, 13-ը վիրավոր են»,- հաղորդել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:

Ինչպես հաղորդել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի համապատասխան կառույցներին հանձնարարել է շտապ հետաքննել Կրծանիսիի հրաձգարանում տեղի ունեցած պայթյունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---