Էրթօղրուլ Գյունայ. Մենք նպատակ չենք հետապնդում որևէ արվեստի գործ ոչնչացնել11 հունվարի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց ապամոնտաժել Կարսում կանգնեցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: The Associated Press-ի կարծիքով, այդ որոշումը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ ջանքերի սառեցման նշան է: Նա Կարսի քաղաքապետին կարգադրել է վերացնել այն և մինչև իր հաջորդ այցը հուշարձանի տեղում զբոսայգի կառուցել: Սակայն հունվարի 10-ին խոսելով այդ հուշարձանի ճակատագրի մասին, որի հեղինակը հայտնի թուրք քանդակագործ Մեհմետ Աքսոյն է, Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթօղրուլ Գյունայը հայտնել է, որ կառավարությունն «այս կամ այն արվեստագետի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու» ոչ մի ցանկություն չունի, «առավել ևս մենք նպատակ չենք հետապնդում որևէ արվեստի գործ ոչնչացնել»: «Կարսի հուշարձանը բարեկամության ուղերձ է կրում: Պարզապես վերջին տարիներին հուշարձանի կանգնեցման վայրի շուրջ լուրջ քննարկումներ են ծավալվել»,- ասել է նախարարը: Մեկնված ձեռք ներկայացնող հուշարձանը գտնվում է թուրք զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանի հարևանությամբ, ինչը շփոթության է մատնել որոշ հայկական ԶԼՄ-ների: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |