Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով 2,5 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը` 4,58 մլրդ դրամ է, որից մրցակցայինը` 4,25 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 330 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2,55 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8539% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2000%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---