Հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Լոս-Անջելեսում11 հունվարի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Լոս-Անջելեսում տեղի կունենա հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը: Տիգրան Համասյան - ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր։ Ծնվել է 1987 թվականին Գյումրիում: 1998-ին Երևանյան առաջին ջազ փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազային հանրության համար։ Երկու տարի անց նրա ծանոթությունը Ստեփան Կոչոյանի հետ որոշիչ դեր է խաղացել Համասյանին եվրոպական ջազային հանրությանը ներկայացնելու գործում: Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է «Red Hall» կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ է ստանում լավագույն ջազային փառատոններից և հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում: Տիգրան Համասյանի հաշվին երեք սոլո ալբոմ կա` «World Passion» (2006), «New Era» (2007) և «Red hail» (2009): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |