Բիբլոս Բանկ Արմենիան արտոնյալ պայմաններով վարկավորելու է փոքր և միջին բիզնեսը12 հունվարի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՆԱԵԿ միջազգային հիմնադրամը Բիբլոս Բանկ Արմենայի հետ համատեղ ֆինանսավորում են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների վարկային ծրագիրը: Ազդարարելով նոր տարվա նախաձեռնությունները` Բիբլոս Բանկ Արմենիան տեղեկացնում է, որ սկսել է գործել ԱՄՆ 5 միլիոն դոլարի վարկային ծրագիրը` ուղղված միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Վարկային ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ/OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ կնքած պայմանագրի շրջանակներում: Տրամադրած միջոցները Բիբլոս Բանկ Արմենիան ուղղելու է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների մինչև 5 տարի ժամկետով և արտոնյալ տոկոսադրույքներով վարկավորմանը` բարձրացնելով ֆինանսավորման մատչելիությունը տնտեսության զարգացման համար կարևոր այս հատվածի համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |