ՀԲ-ն հաստատել է Հայաստանին աջակցելու ֆինանսական փաթեթը՝ 25 մլն դոլար12 հունվարի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանին աջակցելու ֆինանսական փաթեթն՝ ուղղված սոցիալապես անապահով խավերի աջակցությանը, մարդկային կապիտալի զարգացմանը խթանելուն, ինչպես նաև երկրի մրցունակության հզորացմանն ու մասնավոր հատվածի զարգացմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշեկ Հափին: Նա հայտնել է, որ Հայաստանին տրամադրված 25 մլն դոլարի վարկի չափով երկրորդ Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) երկրորդն է նախատեսված երեք գործառնություններից, որոնք կոչված են սատարելու Հայաստանի կառավարությանն՝ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար: Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի, այդ գործողությունները կնպաստեն մրցակցային դաշտի ամրապնդմանն ու փոփոխությունների կատարմանը Ընդերքի մասին օրենքում, ինչպես նաև կնպաստեն առանցքային բարեփոխումների ծրագրին, որոնք ուղղված են գործարար միջավայրի բարելավմանն ու հարկային վարչարարության բարեփոխմանը: «ՀԲ պորտֆելը Հայաստանում ներառում է 18 ակտիվ ծրագիր, 1992թ. ի վեր հատկացվել է 1,4 մլրդ դոլար»,-ասել է Հափին՝ հավելելով, որ երրորդ մասնաբաժինը ևս կհատկացվի 2011 թվականին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |