Երևանում բացվել է առաջին «Խելացի տունը»

Երևանում բացվել է առաջին «Խելացի տունը»

PanARMENIAN.Net - Երևանյան բնակարաններից մեկը, Սայաթ-Նովա 27 հասցեում, «DOMINTELL» համակարգի շնորհիվ` ամենասովորական երևանյան բնակարանը դարձել է իրական «խելացի տուն»: «DOMINTELL»-ը բնակելի, գրասենյակային և այլ տարածքների կառավարման և հսկողության ավտոմատ համակարգ է` մշակված Trump electronics բելգիական ընկերության կողմից: «Smart House» («խելացի տուն») բառակապակցությունը, ըստ երևույթին, շատերը գիտեն:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում «DOMINTELL»-ի պաշտոնական ներկայացուցչությունում՝ Dynamic Systems ընկերությունում, ծրագրավորվող հեռակառավարման վահանակի միջոցով կարելի է կառավարել տան լուսավորությունը, բացել և փակել շերտավարագույրները, միացնել և անջատել հեռուստացույցը և երաժշտությունը: Հանձնարարված ծրագրի շնորհիվ` առավոտյան ձեզ կսպասի որոշակի ժամին պատրաստված սուրճը, իսկ գիշերը, եթե ձեր մտքով անցնի վեր կենալ, միջանցքում ինքնաբերաբար կմիանա լույսը, ընդ որում, կմիանա, օրինակ, հզորության մեկ երրորդ մասով` ձեզ տհաճություն չպատճառելու նպատակով: Խելացի էլեկտրոնիկան ինքը կհոգա բոլոր էլեկտրասարքերի անջատման մասին այն դեպքում, եթե հեռանալիս մոռացել եք անջատել լուսավորությունը կամ արդուկը: Տունը կարելի է կառավարել և հեռավորության վրա` ինտերնետի կամ SMS-հաղորդագրությունների միջոցով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---