Իրաքում ստեղծվել է քրիստոնյաների գործերով զբաղվող կոմիտե12 հունվարի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հզորացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը, հաղորդել է Վատիկանի ռադիոն: Նոր կառույցի հիմնական նպատակն է լինելու Իրաքում քրիստոնյաների դրության դիտարկումը և աջակցությունը նրանց խնդիրների լուծմանը: Երեքշաբթի հրապարակված պաշտոնական կոմյունիկեում ասվում է, որ կոմիտեն դիմել է մահմեդականների հոգևոր առաջնորդներին խնդրելով ֆետվա հռչակել: Թալաբանին նաև կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հզորացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը: Բացի այդ Թալաբանին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն ուժեղացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 2003թ. մարտից ի վեր Իրաքում, ըստ քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների, սպանվել է շուրջ 2 հազար քրիստոնյա: Նույն ժամանակահատվածում շուրջ 500 հազար իրաքցի քրիստոնյաներ զրկվել են սեփականությունից, 200 հազարը տուրք են վճարել զինված կազմավորումների օգտին, տասնյակ քրիստոնյաներ առևանգվել են: 2004թ. կեսին քրիստոնյաների քանակն Իրաքում կազմել է շուրջ 800 հազար մարդ, այն դեպքում, երբ 1987թ. մարդահամարով Իրաքում կար 1,4 մլն քրիստոնյա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |