Հայաստանի տարբեր մարզերի 13-18տ աղջիկներ կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվող ձմեռային ճամբարին12 հունվարի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ «ՀՀ-ում «Աղջիկների երկիր» շարժման ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է 10-օրյա (հունվարի 14-23-ը) ձմեռային ճամբար Հայաստանի տարբեր մարզերի 13-18 տարեկան 77 աղջիկների համար: Ինչպես հայտնել է հունվարի 12-ին Երևանում մամլո ասուլիսում Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ձմեռային ճամբարը կազմակերպվելու է Ծաղկաձորում: «Այդ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կառավարման համակարգի մասին տեղեկացվածության մակարդակը: Մեր խնդիրն է կանանց սերնդի ստեղծումը, որոնք իրազեկված են լինելու ինչպես իրավունքների, այնպես էլ պետության առջև իրենց պարտավորությունների մասին»,- ասել է Ասատրյանը: Նրա խոսքերով, ճամբարում կազմակերպվելու են դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: «Հունվարի 20-ին նախատեսվում է հանդիպում հաջողակ կանանց հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ. բիզնես, կրթություն և այլն: Այդ կանանց հետ հանդիպման շրջանակներում աղջիկներին պատմելու են իրենց պատմությունները, կիսվելու են իրենց փորձով»,- ասել է Լիլիթ Ասատրյանը: Նա հավելել է, որ 230 հայտատուներից ընտրվել է 77 մասնակից: Նա նշել է նաև, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Երիտասարդ կանանց ասոցիացիայի» նպատակն է կանանց դերի բարձրացումը հայ հասարակության մեջ: Նրա կարգախոսը կարելի է համարել հետևյալ արտահայտությունը. «Մենք վերացնում ենք ոչ թե հետևանքները, այլ պատճառները»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |