ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար. 2011թ. ՀՆԱ-ի աճը Հայաստանում կհասնի 4-5 տոկոսի![]() 12 հունվարի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «2010 թվականին մենք դարձանք Հայաստանի տնտեսության որոշակի վերականգնման ականատեսները, ՀՆԱ-ի աճը կազմեց 2,4 տոկոս: Սակայն, հուսով ենք, որ բարեփոխումների և հարկաբյուջետային քաղաքականության ու պետպարտքի սպասարկման արդյունքում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման շնորհիվ և բարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2011-ին կհասնի 4-5 տոկոսի»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Ըստ ՀԲ ներկայացուցչի, ՀՀ տնտեսությունը դեռևս բազմաթիվ թույլ կողմեր ունի, ինչի մասին է վկայում գյուղատնտեսության անկումը 2010թ. և անկումը շինարարության ոլորտում ճգնաժամի շրջանում՝ դրամական փոխանցումների կրճատման պատճառով: «Հիմնական մարտահրավերն այս պահի դրությամբ տնտեսության թույլ կողմերի խթանումն է, ինչը հնարավորություն կտա ավելացնել տնտեսական աճը մասնավոր հատվածի հաշվին»,-հավելել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |