Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն անդրկուլիսյան բանակցություններ չի վարում Իրանի հետ12 հունվարի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անդրկուլիսյան բանակցություններ չի վարում Իրանի հետ: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը շրջագայություն է կատարում Մերձավոր Արևելքում: «Ոչ մի ոչ պաշտոնական կանալ, ոչ մի գործարք, ոչ մի պայմանավորվածություն: Երբ իշխանության եկավ նախագահ Օբաման, մենք պարզ հասկացրեցինք, որ պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ: Այդ նրանք ցանկություն չունեցան համագործակցել: Եթե այնուամենայնիվ, Իրանը նման ցանկություն հայտնի, ապա ԱՄՆ-ն կտեղեկացնի այդ մասին հանրությանը, քանի որ կարևոր է առավել կայունության և կանխատեսելիության հասնել տարածաշրջանում Թեհրանի վարքագծի առումով»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը Al Arabia հեռուստաալիքին: Միացյալ Արաբական Էմիրություններ, Օման և Քաթար այցի ժամանակ Քլինթոնը համոզում է այդ պետությունների պաշտոնական անձանց, որ անհրաժեշտ է պահպանել տնտեսական ճնշումն Իրանի հանդեպ, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային հավակնություններից: Խոստովանելով, որ միջազգային պատժամիջոցների ռեժիմը Իրանի հանդեպ լիովին չի պահպանվում Պարսից ծոցի երկրների կողմից, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, գրանցել է լուրջ առաջընթաց այդ հարցում: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր նպատակն է, որպեսզի Իրանը լինի միջազգային հանրության անդամ, որը հեղինակություն կվայելի ու կպատասխանի իր ժողովրդի ակնկալիքներին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |