Երևանի քաղաքապետարանում կադրային «զտումնե՞ր» են սկսվել12 հունվարի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում մշակվում է գերատեսչության աշխատակազմի նոր կառուցվածք: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, աշխատակազմի նոր կառուցվածքի նախագիծը ներկայացվելու է մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատմանը: Ինչպես ասել է Սարդարյանը, քաղաքապետարանի նոր կառուցվածքի մշակումը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ գերատեսչության աշխատակազմում: Հայկական մամուլի տեղեկատվության համաձայն, Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններ է անցկացնելու քաղաքապետարանում: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից բացի պաշտոններից ազատվել են նաև քաղաքապետի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հաղորդվում է, որ մոտ ժամանակները պաշտոններից ազատվելու են Նոր Նորք, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները: Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ մտադիր չէ կադրային «զտումներ» իրականացնել: «Երևանի համայնքների այն ղեկավարները, որոնք չեն կատարի պահանջները, կազատվեն: Խաղի կանոնները կհստակեցվեն»,- ասել է Երևանի քաղաքապետը:
Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |