2010 թվականի ընթացքում շահումով խաղերի ոլորտից գանձվել է ավելի քան 1 մլրդ դրամի չափով պետական տուրք12 հունվարի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում տրամադրվել է 19 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 26 շահումով խաղի, 6 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել: Այդ մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նույն ժամանակահատվածում 22 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 29 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակեպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 13,4 մլն, 17,5 մլն և 700 հազար դրամի չափով: Նախորդ տարվա ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 5 միլիոն դրամի չափով պետական տուրք, որից շահումով խաղերի գծով` 455 մլն դրամ, խաղատների գծով` 250 մլն դրամ և վիճակախաղերի գծով` 300 մլն դրամ: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 10 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |