Արթուր Բաղդասարյան. 2011 թվականին կշարունակվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կայացմանն ուղղված աշխատանքները12 հունվարի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ամփոփել է խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: Նա մասնավորապես նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում քննարկվել եւ լուծում են ստացել բազմաթիվ հրատապ հարցեր: Առանձնակի կարևորվել են ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերը թե' երկկողմ, թե' բազմակողմ ձևաչափով: ԱԱԽ քատուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրությանը հետևել են ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանն ուղղված խորհրդակցությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ շարունակվում են Ռուսաստանի եւ Բելառուսի համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքները: Միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել ՀԱՊԿ շրջանակում հանցավորության դեմ պայքարի ոլորտում կանոնավոր հիմունքներով հանրապետության տարածքում իրականացող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես` հակաթմրանյութային «Կանալ», անօրինական միգրացիայի դեմ ուղղված «Նելեգալ» եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդման ուղղությամբ իրականացվող «ՊՐՈՔՍԻ» օպերացիաները: Մոսկվայում 2010թ. դեկտեմբերի 10-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին վավերացվեց 34 փաստաթուղթ, որոնք վերաբերում են անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ՀԱՊԿ շրջանակում ռազմական ոլորտում համագործակցությանը եւ այլ խնդիրների: Մասնավորապես` ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումն արտոնյալ պայմաններով: ՀԱՊԿ կանոնադրությամբ արձանագրվեց, որ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն տվյալ երկրին, հստակեցվեց որոշումների ընդունման, արագ արձագանքման ստորաբաժանումների օգտագործման կարգը և բազմաթիվ այլ հարցեր: 2011 թվականին նախատեսվում է շարունակել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կայացմանն ուղղված աշխատանքները: Քանի որ Հայաստանն այդ ստորաբաժանումների ձեւավորման նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից մեկն է, 2011 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանում կանցկացվեն այդ ուժերի զորավարժությունները: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |