Հայաստանի ԱԱԽ քարտուղար. 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ12 հունվարի 2011 - 16:36 AMT PanARMENIAN.Net - 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ, հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն՝ ամփոփելով խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն զբաղվել է ԵՀՔ Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատա¬րումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների իրականացմամբ: Ծրագիրն իրականացվել է հետևյալ առաջնահերթ ուղղություններով` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային: 2010 թվականի ընթացքում 197 գերակա խնդիրներից իրականացվել է շուրջ 80-ը: Արդեն հաստատվել են «ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման», «Հայաստանում տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման», «ՀՀ-ում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման» հայեցակարգերը, «Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը» և այլն: Շարունակվում են ջանքերը Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև պայմանագրային բազան ընդլայնելու ուղղությամբ: Հայաստանն արդեն «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր է կնքել ԵՄ անդամ 27 երկրներից 17-ի հետ, 3-ի հետ համաձայնագրերը նախաստորագրված են, իսկ Շվեդիայի և Սլովակիայի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Շարունակվում են աշխատանքները ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման ուղղությամբ: Մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր է կնքվել ԵՄ անդամ 10 երկրների հետ (Կիպրոս, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Սլովակիա, Խորվաթիա, Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա): 2010թ. Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնահեր¬թություններից էին «Ասոցացման ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի» կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև «Արդարադատության, ազատության և անվտանգության» հարցերով ենթակոմիտեի ստեղծումը: Արևելյան գործընկերության շրջանակում 2009 թվականին ԵՄ օժանդակությամբ Հայաստանում բացվել է դիվանա¬գիտական ակադեմիան, 2011-ին նախատեսվում է բացել արդարադատության ակադեմիա: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել |