ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը հերթական անգամ մոլորեցնում է Ադրբեջանի հասարակայնությանը![]() ![]() PanARMENIAN.Net - ԼՂՀ անվտանգության գոտում դրության մասին ԵԱՀԿ դաշտային առաքելության գնահատման հաշվետվությունը դեռևս պատրաստ չէ և, բնականաբար, չի ներկայացվել հակամարտության կողմերին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց դիվանագիտական աղբյուրը, ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի հերթական հայտարարությունը պարզապես խաբեություն է, որը մոլորեցնում է Ադրբեջանի հասարակայնությանը: «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում հաշվետվության ներկայացմանը, ապա Կազմակերպություն կարելի է ներկայացնել ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ: Դա կարող է անել ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկիր»,- նշել է աղբյուրը: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագշին Մեխտիևն ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է, որ «այն բանից հետո, երբ գնահատման առաքելությունը ներկայացնի իր հաշվետվությունը ԼՂՀ անվտանգության գոտում իրադրության մասին, ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությունը կարող է տարածել այն կազմակերպությունում: Առաքելության հաշվետվության քննարկումը չի կարող ներառվել Գլխավոր ասամբլեայի օրակարգում, քանի որ դա ԵԱՀԿ փաստաթուղթ է, սակայն Ադրբեջանը ցանկության դեպքում կարող է կազմակերպել դրա քննարկումները տարբեր մակարդակներում, ասել է մշտական ներկայացուցիչը: 2010 թվականի հոկտեմբերի 5-7 ԵԱՀԿ գնահատման առաքելությունն անցկացրեց ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքների մոնիթորինգ: Առաքելության կազմի մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին մտնում էին փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչներ: Միջնորդները խոստացել էին հունվարին ներկայացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |