Heineken Open-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Դավիթ Նալբանդյանը կխաղա Ջոնզ Այզների հետ12 հունվարի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Heineken Open-2011-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Օքլենդում (Նոր Զելանդիա) Դավիթ Նալբանդյանը կհանդիպի ամերիկացի Ջոնզ Այզների հետ: Եզրափակչի 1/8-ում աշխարհի 27-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը հաղթեց գերմանացի Ֆիլիպ Պեչներին (Գերմանիա): Դեպի հաղթանակ ավելի երկար ու դժվարին էր աշխարհի 20-րդ ռակետ Այզների ճանապարհը, որը 3:6, 7:6, 7:5 հաշվով հաղթեց հոլանդացի Ռոբին Խազեին: Նալբանդյանի ու Այզների ուղիները պաշտոնական մենամարտերում հատվել են միայն մեկ անգամ՝ 2010թ. Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի երկրորդ շրջանում, դեռևս առջևում է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |