Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ

Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գևորգ Կոստանյանը` նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---