Պատգամավոր. Հայաստանը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ գազի սակագինը շուկայական է լինելու13 հունվարի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ որոշ ժամանակ անց գազի գինը շուկայական է դառնալու, դա անխուսափելի է, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով գազի սակագնի հնարավոր բարձրացումը 2011թ. ապրիլին: Նա գտնում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի գործընկերությունը թույլ է տալիս հուսալ, որ անցումը շուկայական գներին ցավոտ չի լինի Հայաստանի տնտեսության ու բնակչության համար: Անդրադառնալով պետական սուբսիդավորման հարցին գազի սակագնի բարձրացման դեպքում՝ պատգամավորը նշել է, որ քանի դեռ բանակցություններ են ընթանում և որոշված չէ թե երբ և ինչ չափով է բարձրանալու սակագինը, նման հարց քննարկելը վաղաժամ է: «Եթե գազի սակագինը չգերազանցի 2011թ. նախատեսված 4±1,5% գնաճի չափը, ապա ամեն ինչ կանցնի բյուջեով նախատեսված սցենարով: Սակայն, եթե գազի սակագինը կտրուկ բարձրանա և գերազանցի գնաճի նախանշված մակարդակը, ապա միշտ հնարավոր է քննարկել սուբսիդավորման հարցը»,-ասել է Մինասյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |