Գագիկ Մինասյան. 2011-ին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 3.8 մլրդ դոլարի13 հունվարի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «2010-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմելու է շուրջ 5 տոկոս նախատեսված 6 տոկոսի փոխարեն, իսկ 2011-ին այն հաստատվել է 4 տոկոսի մակարդակում, բայց մենք անելու ենք ամեն ինչ անցյալ տարվա նման այդ ցուցանիշը 1 տոկոսով գերակատարելու և 3 տոկոսի մակարդակին հասնելու համար»,- լրագրողներին ասել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Միաժամանակ, նա պարզաբանել է, որ դեֆիցիտի բարձր մակարդակը պայմանավորված է եղել երկրի տնտեսության մեջ բավական մեծ վարկային միջոցների ներգրավմամբ` հակաճգնաժամային ծրագրերի իրագործման համար: Բացի դրանից, պատգամավորը նշել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2011-ի վերջին հասնելու է 3.8 մլրդ դոլարի 2010-ի վերջի 3.38 մլրդ դոլարի փոխարեն: «Հայաստանի արտաքին պարտքի նման ցուցանիշը կազմելու է երկրի ՀՆԱ 42 տոկոսը, ինչը ցածր կամ միջին բեռ է: ՀՀ կառավարությունը հնարավոր ամեն ինչ անելու է այդ ցուցանիշը կրճատելու համար»,- ասել է Մինասյանը: Պատգամավորը նաև հաղորդել է, որ ՀԲ-ից վերջերս 25 մլն դոլարի չափով ներգրավված վարկային միջոցներն ուղղվելու են տնտեսության` այդ միջոցների կարիքն ունեցող ոլորտներ, մասնավորապես, սոցիալական ոլորտ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |