Աուդրոնյուս Աժուբալիս. Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն էPanARMENIAN.Net - Չլուծված հակամարտությունների խնդիրը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնայնություններից մեկն է, Լիտվան հանդես է գալիս առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Ըստ նրա, այդ հարցը գերակա է ողջ ԵԱՀԿ-ի համար: «ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը սատարում է ՄԽ ջանքերին Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացման հարցում»,-ասել է նա: Աժուբալիսը ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացրել Լիտվայի նախագահության աշխատանքի ծրագիրը 2011թ., որի առաջնայնությունների թվում է նաև աջակցությունը սառեցված հակամարտությունների լուծմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |