Սերգո Կարապետյանը ստորագրել է իր առաջին հրամանը` գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդականին ոսկե մեդալով պարգևատրելու մասին

Սերգո Կարապետյանը ստորագրել է իր առաջին հրամանը` գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդականին ոսկե մեդալով պարգևատրելու մասին

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանն իր աշխատանքային առաջին օրը սկսեց նախարարության ընթացիկ խնդիրների և անելիքների, ինչպես նաև աշխատակազմի հետ ծանոթությամբ: Օրը նշանավորվեց նաև խորհրդանշական իրադարձությամբ. պարոն Կարապետյանը ստորագրեց իր առաջին հրամանը` գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական Միխայիլ Գրիգորյանին ոսկե մեդալով պարգևատրելու մասին: «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բնագավառում երկարամյա աշխատանքի և մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական Միխայիլ Սամսոնի Գրիգորյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության«Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով»,- ասվում է հրամանում:

Հանձնելով բարձր պարգևը` նախարարը նաև շնորհավորեց պարոն Գրիգորյանին` ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթեց պահպանել աշխատանքային եռանդը` շարունակելով իր ավանդն ու հարուստ փորձը բերել մեր երկրի շենացմանն ու առաջընթացին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---