ԱՊՊԱ-ի և ՀՀ ոստիկանության տեղեկատվական համակարգերի միջև սերտ կապ է հաստատվել13 հունվարի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի» տեղեկատվական և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, փոխանակվող տեղեկատվության ցանկը, որի նպատակն է ԱՊՊԱ համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը։ ՀՀ ոստիկանապետը վարչապետ Տիգրան Սարգսյանից հանձնարարություն է ստացել անձնական հսկողություն սահմանել այս կարևորագույն միջոցառման անթերի իրականացման նկատմամբ` համոզմունք հայտնելով, որ ԱՊՊԱ-ի ներդրումն արդարացված է և մոտ ժամանակներս ցանկալի արդյունք կտա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |