Փետրվարին Երևանում տեղի կունենա «Վենետիկի մենակատարները» նվագախմբի համերգը14 հունվարի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում 2011թ. մշակութային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, փետրվարի 11-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա հայտնի իտալական «Վենետիկի մենակատարները» նվագախումբը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում Իտալիայի դեսպանատունը: Համերգի ծրագիրը բաղկացած է կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի, Ռոսսինիի, Ալբինիոնիի ստեղծագործություններից: Կկատարվեն նաև Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները: Նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը Կլաուդիո Շիմոնեն է: Միջոցառման հովանավորն է Գագիկ Ծառուկյանի անվան բարեգործական հիմնադրամը: «Վենետիկի մենակատարները» նվագախումբը ստեղծվել է 1959թ. Պադուայում դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի կողմից, որն արժանացել է «Կյանքը երաժշտության մեջ» պարգևին: Եարժշտության ասպարեզում այդ պարգևը հավասարեցվում է Նոբելյան մրցանակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |