Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ձախողման է դատապարտված

Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ձախողման է դատապարտված

PanARMENIAN.Net - Բաքվի վարվելագիծը Արցախ օտարերկրյա քաղաքացիների այցելության հարցում պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը փորձում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մասն է: Այդ մասին 2010թ. արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանություների քաղաքականությունը, երբ Արցախ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի հայտարարվում է անցանկալի անձ, ոչ մի արդյունք չի տա: «Օտար երկրների քաղաքացիները այցելել են, այցելում են ու կայցելեն Ղարաբաղ՝ թույլտվություն չհարցնելով պաշտոնական Բաքվից: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն Բաքուն թույլտվություն չի տալիս Նախիջևան այցելելու համար: Հավանաբար, հարևան հանրապետության իշխանությունները չեն ցանկանում, որ աշխարհը տեսնի ավերված հայկական հուշարձանները»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---