«ԱրմենՏելը» ընդլայնում է 3G ցանցը Հայաստանի մարզերում

«ԱրմենՏելը» ընդլայնում է 3G ցանցը Հայաստանի մարզերում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի շրջաններում 3G ցանցի ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Արարատ, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Վարդենիս, Վեդի, Գավառ, Եղվարդ, Մասիս, Մեծամոր, Հրազդան, Սևան քաղաքներում, ինչպես նաև ՀՀ տասնյակ գյուղական համայնքներում:

Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին և Երևան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով հաճախորդների ցանկությունները, շարժական ինտերնետի բոլոր բաժանորդներին տրամադրվում է իրական IP-հասցե, ինչի շնորհիվ ծառայությունն ավելի հարմարավետ է դարձել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական հաճախորդների համար: Իրական IP-հասցեի պարագայում հաճախորդը ստանում է հետևյալ առավելությունները. Web-հոսթինգի կազմակերպում, FTP-սերվերի տեղադրում, Ինտերնետ օգտագործողների հետ ֆայլեր փոխանակելու հնարավորություն` անմիջապես համակարգչից համակարգիչ, online-banking ծառայության ավելի անվտանգ հասանելիության, ինչպես նաև ինտերնետի միջոցով սեփական համակարգչի հեռահար կառավարման հնարավորություն:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---